ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց, որ երեկ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Գիշերվա ընթացում հակառակորդը Արաքսի հովտի հատվածում՝ Արաքսի երկայնքով, փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ: Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են հակառակորդի գործողություններին և, Հովհաննիսյանի տեղեկացմամբ, ժամանակին հավաստանշել են, դիպուկ հրթիռային ու հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս պատճառել:
«Մոտավորապես երեք համահավաք բրիգադների լավ սպառազինված կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով ամբողջ խումբը: Այդ զորախումբը կրել է զգալի կորուստներ՝ մի քանի տասնյակ մահացածներ, զգալի թվով զրահատեխնիկա, որոնց մի մասն անվնաս թողել և դաշտից փախել են: Նահանջի ժամանակ հակառակորդը փորձում է օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք տեղյակ ենք պահել իրանական կողմին՝ կոչ անելով թույլ չտալ անցնել գետը»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊԲ ներկայացուցչի հաղորդմամբ՝ օրվա ընթացքում եղել են նաև այլ դիպուկ հարվածներ:
«Տեսանյութը հրապարակվեց րոպեներ առաջ: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է խոցվում ադրբեջանական նավթամթերքի մեծ բազա: Եվ տարօրինակն այն է, որ պատերազմի 11-րդ օրն է ընթանում և նավթամթերքի բազայի հարևանությամբ գտնվում է զորանոց, որտեղ, ըստ էության, ոչնչացել են մոտավորապես 200 զինծառայողներ՝ գտնվելով նավթամթերքի բազայի հարակից տարածքում»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ հյուսիսային ուղղությամբ ևս պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն զգալի առաջխաղացում, հայտարարվեց կոնկրետ դիրքային շեշտակի բարելավումների մասին: Հայտնեց, որ ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են: Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը: Հովհաննիսյանը շեշտեց, որ մեր զորքերը շարունակում են վստահաբար հաղթանակներ տանել տարբեր ճակատներում: