«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից հետո մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակներում այսօր՝ ժամը 17։20-ի սահմաններում, հանգանակված ընդհանուր գումարն անցել է 80 միլիոն դոլարի սահմանը։