«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 70.2 մլն դոլար:
Այս փաստին արձագանքել է նաև Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ գրելով. «Անկեղծ եմ ասում, բոլորից շատ շնորհակալ ենք։ Թող ոչ ոք չվիրավորվի իմ խոսքից, քանի որ Արցախը հավասարապես բոլորիս հայրենիքն է։ Բայց հաղթանակից հետո, հոգսերն էլ են շատ լինելու։ Ավերակները պետք է արագ վերականգնենք։ Հաղթանակից հետո, մենք բոլորովին նոր ու շեն Արցախ պիտի ունենանք»։