«Սիրելի բարեկամներ, խնդրում եմ՝ Կուտակայինս Արցախին (Pension2Artsakh) ֆլեշմոբը դադարեցրեք։ Դրա վնասը շատ ավելի մեծ է լինելու, քան օգուտը։ Հավատացեք, բոլոր առաջարկները քննարկվում են ամենայն մանրամասնությամբ։
Մասնագիտական բանավեճի մեջ հիմա չեմ մտնելու։ Զուտ խնդրում եմ վստահել ու այս թեման չզարգացնել։
Հաղթանակից հետո, ավելի հանգիստ պայմաններում, խոստանում եմ մասնագետների մասնակցությամբ ձեզ հրավիրել ու հիմնավորել ասածս»,- ասված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։