Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որ այս պահին թեժ փուլում է, Ռուսաստանի համոզմամբ՝ չունի ռազմական լուծում՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը ՀԱՊԿ ռազմավարական զարգացման ուղենիշների վերաբերյալ կլոր սեղանի ընթացքում:
«Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացումը մեզ խոր վիշտ է պատճառում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա և շեշտել, որ Մոսկվան կողմերին շուտափույթ հրադադարի կոչ է անում:
«Ռուսաստանը ամեն կերպ օժանդակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերադարձին դեպի խաղաղ հուն՝ քաղաքական, դիվանագիտական մեթոդներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների վերջին համատեղ հայտարարության հիման վրա»,- ընդգծել է ռուս դիվանագետը: