«Մամուլում տարածվող լուրերը, թե վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ:
Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մի ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով ռազմական գործողություններ վարվեն Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը:
ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է»,- ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի գրառման մեջ: