Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կկայանան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին նվիրված բանակցություններ: Կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։
Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը սկսելու են նշված բանակցությունները՝ կողմերի միջև առանց նախապայմանների երկխոսություն սկսելու նպատակով:
Reuters-ի փոխանցմամբ՝ դիմելով Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին՝ Լե Դրիանը նաև նշել է, որ ժնևյան բանակցություններից հետո գալիք երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, դիվանագիտական խորհրդակցությունների ևս մեկ փուլ կկայանա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։