ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Արցախի դեմ ռազմական ագրեսիային թուրքական ներգրավվածության ծավալներին:
«Էական նվազում թուրքական ներգրավվածության բուն մարտական գործողությունների առումով չենք տեսնում: Թուրքիան շարունակում է լիովին ներգրավված մնալ և եթե ինչ-որ միջոցներ ու ուժեր ավելի պակաս է կիրառում, մեր կարծիքով՝ կոնկրետ կապ ունի միայն հայկական բանակի հաջողությունների հետ»,- ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև հաղորդեց, որ ադրբեջանական բանակի խոցված նավթամթերքի պահեստին կից ոչնչացվել է ադրբեջանական մոտոհրաձգային մեկ գումարտակ՝ ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով:
«Դա, կարելի է ասել, կազմում է մի ամբողջ մեծ զորամաս»,- ասաց Հովհաննիսյանը: