ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների տեղավորման խնդիրները լուծվում են տարբեր կամավորական խմբերի և նախարարության համակարգման միջոցով:
«Ունենք ստեղծված սոցիալական աջակցության շտաբ, մի քանի կամավարական խմբեր են գործում, և այդ խմբերի հետ ևս կապի մեջ ենք: Քաղաքացիներին մենք հիմնականում տեղավորել ենք մասնավոր սեկտորի տրամադրած կացարաններում, հյուրանոցներում, հյուրատներում: Սննդի հարցը ևս լուծվում է քաղաքացիների աջակցությամբ, մարզպետարնների հետ համագործակցությամբ: Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռևս ամբողջությամբ գործի չենք դրել: Այսինքն՝ դրանց մեծ մասն ազատ է, և մենք այս պահին անընդհատ զարգացնում ենք համակարգերը՝ քաղաքացիներին հաշվառելու, նրանց կարիքներին արձագանքելու»,- ասաց նախարարը: