Այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, հրթիռակոծվել են և հիմա էլ շարունակում են հրթիռակոծվել՝ ճեպազրույցում նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ներկայացնելով արցախա-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը՝ Հովհաննիսյանը նշեց, որ ողջ օրը սահմանի հարավային շրջանում ընթացել են թեժ մարտեր։ Եվ հիմա էլ դրանք շարունակվում են։
«Այսօր հաջողվել է հակառակորդին մի քանի հատվածում շեշտակի հարվածներ հասցնել։ Հրթիռահրետանային մեր հուժկու հարվածի շնորհիվ հակառակորդը կորցրել է հսկայական տեխնիկա։ Պաշտպանության բանակը Արցախի նախագահի պաշտոնական հայտարարությամբ հստակ նշել է հաջողությունների մասին, շրջափակված, առանձնացված 19 զինծառայողների փրկության մասին, նշվել է առանձին հենակետերի վերադարձման մասին, որոնք հակառակորդին առաջին օրերին հաջողվել էր վերցնել»,- նշեց Հովհաննիսյանը։