«Այսօր, ամենահամեստ հաշվարկներով, հակառակորդը մինչև կեսօր կորցրել է մոտավորապես 260-280 ադրբեջանցի զինծառայող և ահաբեկիչներ։
Մոտ 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել էր, զգալի թվով, չգիտեմ հստակ՝ թե որքան, սարքին տեխնիկա էր մնացել մեր զինված ուժերի ձեռքին, բայց քանի որ այդ տվյալներն ունենալուց հետո մարտերը շարունակվում են, վստահ եմ, որ դրանց թվերն աճել են»,- այսօր տեղեկատվական շտաբում հրավիրված ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։