«Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը գնալով մեծանում է: Այնուհանդերձ, Բաքուն հայտարարում է, որ չի կանգնելու և շարունակելու է ռազմական գործողությունները»,- հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Ալիևի համար ստեղծվել է անելանելի իրավիճակ: «Ադրբեջանի խորհրդարանը քննարկում է Մատաղիսի վերանվանման հարց, մինչդեռ իրականում տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում ադրբեջանական ուժերի հետ Մատաղիսում: Ապրում են զուգահեռ երևակայական աշխարհում: Ու հիմա, եթե Ադրբեջանը լսի կոչերը, դադարեցնի հրադադարն ու համաձայնի հետ վերցնել դիակները, հսկայական խուճապ կառաջացնի Ադրբեջանում, ինչն էլ ճակատագրական հետևանքներ կունենա Ալիևի համար»,- ասաց Հայրապետյանը: