1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի դեպքերի քրոնիկոնը:
ՊՆ խոսնակն արձագանքել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու մասին ապատեղեկատվությանը
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից՝ բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հրապարակվել են նահատակված զինծառայողների անունները
Հերոսական դրվագներ տանկային մարտերից
ՊԲ նոր տեսանյութը առաջնագծից
տեսանյութ
Հակառակորդի կորուստները՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ։ Հայկական զինված ուժերը մինչ այս պահը ոչնչացրել են թշնամու 3454 զինվոր, 379 տանկ և զրահատեխնիկա, 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 4 «Սմերչ», 126 ԱԹՍ:
100 միլիոն դրամ Երևանից՝ Ստեփանակերտին
Ավագանին քննարկեց ու միաձայն համաձայնություն տվեց Երևանի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ հատկացնելու որոշմանը:
Վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային է. Թորոսյան
«Փաստացի, այս պատերազմը օդային կամ հրետանային, կամ թռչող սարքերով պատերազմ է: Եվ մեր վիրավորների ճնշող մեծամասնությունը մարմնի մեջ բազմաթիվ բեկորներ ունի, և հենց այդ բեկորներն են կամ պայթյունի ուղիղ ուժը, որ առաջացնում են վիրավորումը կամ, դժբախտաբար, մահը»,- մանրամասնել է Թորոսյանը:
Միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել. ՊՆ խոսնակ
«Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։