ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստը կրկին սկսեց մեկ րոպե լռությամբ և հոտնկայս:
«Լույսը բարի է, բայց նիստը սկսենք մեկ րոպե լռությամբ»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց ու ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 87 պատգամավոր:
Նախագծով ամրագրվում է այն, որ ՀՀ կառավարության հաստատմանն է ենթակա նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը,- ասաց Բալայանը:
Խորհրդարանը սպառեց հերթական նիստերի օրակարգը: Սակայն այսօր նաև արտահերթ նիստ է հրավիրվելու, որը կմեկնարկի Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ավարտից հետո: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը կսկսվի 16:30-ին: