ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Այս լուսանկարն էպիկական է...
Երբ անցած շաբաթ այցելել էի այս երեխաներին Ստեփանակերտի ապաստարանում, իմացա, որ իրենց համայնքում շատ բան չունեն զբաղվելու, բացի դպրոցից:
Խոստացել եմ, որ պատերազմից հետո դպրոցում ունենալու են ամենալավ ինժեներական լաբորատորիան, ինչպես նաև էքսկուրսիա են գալու Երևան:
Նրանք էին, որ ասացին՝ լքենք մեր Արցախը, բա ո՞վ տոնի հաղթանակը: Լույսի պես երեխեք են»: