Այսօր և երեկ ընթացած մարտերը բեկումնային են՝ մեկնաբանելով այսօր ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Դրանք բեկումնային մարտեր են, և դրա համար է պարոն վարչապետը նշել, որ կարող են դրանք ավարտվել կոնկրետ իրավիճակով։ Դրանք ընթանում են ցերեկ թե գիշեր, շատ համառ են, ընթանում են մեծաքանակ ուժերի կիրառմամբ և կարող են մոտ ժամերին կամ մոտ օրերին ամեն ինչ իրենց տրամաբանական ավարտին հասցնել»,- նշեց Հովհաննիսյանը։