ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։
Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեռ ծանոթ չեն դատարանի որոշման մանրամասներին: Փաստաբանի խոսքով՝ իրենք կներկայացնեն նաև վճռաբեկ բողոք: