Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ:
Ռոհանին նաև մտահոգություն է հայտնել, որ այդ միջամտությունը կարող է հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի:
«Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»,- «Իրնա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռոհանին:
Իրանի նախագահը նաև հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: