Խորհրդարանը քիչ առաջ 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ ռազմական գործողություններով պայմանավորված, 40 մլրդ դրամով ավելացվեցին ծախսերը:
«Այս փոփոխությունները հնարավորություն կտան համարժեքորեն արձագանքել խնդիրներին, որոնց ստիպված ենք եղել առերեսվել»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: