Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքը ներկայացրել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի խոսքը.
«Ես խոստացել էի միշտ լինել Հայաստանի և Արցախի կողքին։ Այսօր մենք կանգնած ենք Արցախի բնակիչների կողքին, ովքեր ենթարկվել են Ադրբեջանի բարբարոսական հարձակմանը։
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը կտրամադրի 55000 եվրո Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի միջոցով 13 տոննա դեղամիջոց և առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկելու համար այն ընտանիքներին, ովքեր կորցրել են ամեն ինչ։
Մենք ձեզ մենակ չենք թողնի։ Միշտ կլինենք այն հայերի կողքին, ովքեր ուզում են իրենց ընտանիքների հետ արժանապատվորեն և խաղաղ ապրել Արցախում»։