Այսօր վաղ առավոտից հակառակորդը սկսեց Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Շարունակում են հրթիռակոծել քաղաքը, բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածները։ Կան տուժածներ և վիրավորներ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ցերեկվա ժամերին հատկապես թեժացան մարտերը հարավային ուղղությամբ։ Հակառակորդը լայնածավալ հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր, և այս կազմի հետ գործում են նաև ոչ Ադրբեջանի զինված ուժի ենթակայությամբ գործող զինծառայողներ։
Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմել են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 ԱԹՍ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում հակառակորդի կորուստները. դրանք կներկայացվեն վաղը։