«Վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային է և ոչ հրազենային»,- այսօր տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով այս օրերի պատերազմական գործողությունների հետևանքով հիմնականում զինվորների ստացած վիրավորումների մասին:
«Փաստացի, այս պատերազմը օդային կամ հրետանային, կամ թռչող սարքերով պատերազմ է: Եվ մեր վիրավորների ճնշող մեծամասնությունը մարմնի մեջ բազմաթիվ բեկորներ ունի, և հենց այդ բեկորներն են կամ պայթյունի ուղիղ ուժը, որ առաջացնում են վիրավորումը կամ, դժբախտաբար, մահը»,- մանրամասնեց Թորոսյանը:
Նախարարը հավելեց, որ Արցախի թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, պարագաներով, բժշկական սարքավորումներով, նաև՝ արյան պաշարով: