ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ Ադրբեջանը շատ է փորձել քանդել աշխարհի կողմից ճանաչված Մինսկի խմբի ֆորմատը, բայց չի ստացվել:
«Այսօր էլ է փորձում քանդել՝ առաջարկելով Թուրքիային ավելացնել այդ ֆորմատում: Թուրքիան Մինսկի խմբի անդամ երկիր է, բայց դրանով հանդերձ ոչ միայն իրեն անաչառ չի պահում, այլև պատերազմի մի կողմին սնուցող երկիր է: Հիմա այդ երկիրը ուզում է դառնալ համանախագահ, որն անթույլատրելի է և որևէ ձևով տեղի ունենալ չի կարող: Մի շատ կարևոր հանգամանք է երեք նախագահների հայտարարությունը:
Վերջին տարիներին չեք գտնի հայտարարություն, կամ երևի չկա, որի տակ ստորագրած լինեն Մակրոնը, Պուտինը և Թրամփը: Հարցն այնքան կարևոր է և այնքան է կարևորվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների համար, որ երեք նախագահներ ստորագրել են այդ թղթի տակ: Սա երևի միակ հարցն է, որտեղ երեք երկրները միասնական մոտեցում են ցուցաբերում»,- նշեց Մարուքյանը: