«Փաստորեն, Ստեփանակերտին ու Շուշիին հարվածելիս պատրաստի տեքստը գրած դրած է, որ, իբր, մենք թիրախավորել ենք ինչ-որ ռազմավարական օբյեկտ: Բա նավթամուղների մոտ ասֆալտի մեջ հարմար տեղավորված սմերչի հրթիռ չկա՞, այդ մի կտորը անհարմար ստացվեց երևի»,- Ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը հերքել էր Բաքու-Ջեյհան նավթամուղը, իբր, խոցել փորձելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը՝ որակելով դա լկտի սուտ: