Միացյալ Թագավորությունը և Կանադան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գործողությունները՝ ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը համատեղ հայտարարության մեջ ասվում է՝
«Կանադան և Միացյալ Թագավորությունը կրկնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ շարունակվող ռազմական գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին: Մենք մասնավորապես մտահոգված ենք քաղաքացիական շրջանների հրետակոծությունների մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին։ Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը:
Մենք վստահաբար աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։ Կոչ ենք անում երկու պետությունների բոլոր գործընկերներին` կրկնապատկել իրենց ջանքերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու համար և ձեռնպահ մնալ ճգնաժամի սրմանը նպաստող գործողություններից:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը կարող է լինել միայն բանակցությունների, ոչ թե ռազմական գործողությունների միջոցով:
Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և առանց նախապայմանների աշխատեն այդ նպատակին հասնելու համար»,- նշվում է համատեղ հայտարարության մեջ: