Ղրղըզստանի ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկրում անցկացված խորհրդարանի ընտրությունների արդյունքները, որի պատճառով երկրում սկսվել էին զանգվածային բողոքի ակցիաներ՝ տեղեկացնում է Lenta.ru կայքը:
Ղրղըզստանի նախագահն ավելի վաղ հայտնել էր երկրում իշխանության անօրինական զավթման փորձի մասին: Երկրի ղեկավար Սորոնբայ Ժեենբեկովի խոսքով՝ հեղաշրջման փորձին մասնակից են եղել «որոշ քաղաքական ուժեր, որոնք փորձել են ընտրությունների արդյունքները որպես առիթ օգտագործել»: