ՀՀ առողջապահության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը, անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորման խնդրին, հիշեցրեց Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
«Բազմիցս նշվել է, որ արցախյան հակամարտության լուծումը պետք է լինի միայն խաղաղ բանակցությունների միջոցով, և մեր իշխանությունները բազմիցս դրա մասին ասել են: Նաև նշվել է, որ ռազմական ճանապարհով հակամարտության լուծման փորձն իր մեջ պարունակում է տարածաշրջանային, նաև գլոբալ անվտանգությունը խարխլելու մեծ պոտենցիալ: Եվ ես վստահ եմ, որ տարածաշրջանային աշխարհաքաղաքական կենտրոնները, Ռուսաստանը՝ որպես մեր ռազմավարական գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, համանախագահ մյուս երկրները մեզնից քիչ չեն շահագրգռված կայունություն ունենալու մեջ, անում են ամեն ինչ այդ ուղղությամբ»,- նշեց Թորոսյանը: