Այսօրվա համեմատաբար խաղաղությունը մեզ չպետք է թուլացնի՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Պարզ է, չէ՞, որ կան պահեր, որ կռիվը կանգ է առնում, բայց կարող է նորից վերսկսվի: Վերջին հաշվով, կոչեր են եղել գոնե մեկ օր հումանիտար դադարի մասին: Գուցե սա այդ մեկ օրն է, դեռևս պարզ չէ»,- նշեց խմբակցության ղեկավարը:
Հայաստանի զինանոցում կա դիվանագիտական զենք՝ Արցախի Հանրապետության ճանաչումը, բայց, կարծում եմ՝ որ դեռևս տեղ ունենք դա չանելու՝ նշեց Մարուքյանը: