«Մենք մի քանի անգամ տեսել ենք Իրանի կողմից քաղաքական, այս անգամ նաև ռազմական գերատեսչության ներկայացուցչի, ղեկավարի հայտարարություն։ Մենք տեսնում ենք, որ Իրանը դիմում է նաև որոշակի այլ քայլերի, և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»,- հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ճեպազրույցի ժամանակ անդրադանալով Իրանի պաշտպանության նախարարի այսօրվա հայտարարությանը, թե իրենք ավելի կոշտ քայլերի կդիմեն, եթե երկրի տարածք արկեր ընկնեն:
Անդրադառնալով Արցախում մարտերի ինտենսիվությանը՝ Հովհաննիսյանը շեշտեց, որ մարտերը բավականին ինտենսիվացել են հատկապես կեսօրից հետո։
«Պետք է ասեմ, որ մեր զորքերը ինչպես հաճախ՝ միայն պաշտպանական մարտեր չեն վարում, հաճախ մենք իրականացնում ենք նաև այլ տիպի զորաշարժեր, որոնց բնույթը, հաջողություններն ու արդյունքները այդ պահին չենք արձանագրում, այլ արձանագրում ենք ավարտից հետո»,- շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը: