ՏԿԵՆ-ը հայտարարություն է տարածել, որում ներկայացվում է, թե ինչպես կարող են վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները զինվորագրվել՝ արցախյան ճակատ մեկնելու համար:
Ըստ այդմ՝ վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։
Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ:
Եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով:
Մարզպետարանի պատասխանատուի աջակցությամբ կազմակերպվում է զինվորագրվող քաղաքացիների տեղափոխումը Երևանի կենտրոնական հավաքակայան:
Գործընթացը կլինի շուրջօրյա, կհամակարգվի մարզպետարանի, համայնքապետարանի կողմից:
Պատասխանատուի կոնտակտային տվյալներ՝
Արագածոտն - Հարություն Գուլյան, հեռ․՝ (093) 59 55 13
Արարատ - Արմենակ Բաղիրյան, հեռ․՝ (077) 86 43 07
Արմավիր - Սրապիոն Մարտիրոսյան, հեռ․՝( 095) 09 98 89
Գեղարքունիք - Տիգրան Հակոբյան, հեռ․՝ (093) 70 03 01
Լոռի - Անդրեյ Ղուկասյան, հեռ․՝ (093) 22 58 56
Կոտայք - Արտավազդ Բարսեղյան, հեռ․՝ (095) 44 38 44
Շիրակ - Մուշեղ Մարգարյան, հեռ․՝ (094) 12 04 84
Սյունիք - Էդգար Մարտիրոսյան, հեռ․՝ (094) 34 68 34
Վայոց ձոր - Վանիկ Խուդավերդյան, հեռ․՝ (093) 80 22 36
Տավուշ - Արման Գևորգյան, հեռ․՝ (094) 50 50 02