ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ Թուրքիան շարունակում է իր վտանգավոր ապակայունացնող խաղը Հարավային Կովկասում:
«Չավուշօղլուի՝ Բաքվում հնչեցրած թեզերը դրա վառ ապացույցն են: Նա, ըստ էության, հստակ հրահրում է Ադրբեջանի նախագահին շարունակել ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության դեմ և դեմ է արտահայտվում հրադադարին:
Իր խոսքում Չավուշօղլուն, մասնավորապես նշել է. «Հիմա աշխարհը ասում է՝ հրադադար, հրադադար: Հրադադար լինի, որ ի՞նչ լինի, մինչև հիմա որ եղել է, ի՞նչ արդյունք է տվել: Որ 30 տարի հրադադար էր, ոչ մի արդյունք ձեռք չի բերվել»:
Սա հստակ կոչ է Բաքվի նախագահին շարունակել խաղաղ բնակչության բնաջնջման այս անհեթեթ փորձը, որն ամբողջությամբ անհաջողության է մատնվել և մատնվելու մեր քաջարի զինվորների դիմակայության շնորհիվ:
Նման խորհրդատուի պարագայում Ադրբեջանի նախագահը կործանման է տանելու ոչ միայն իրեն, այլև ամբողջ երկիրը և երազելու է հրադադարի կնքման մասին:
Դե, իսկ մենք պետք է միասին էլ ավելի ուժեղ լինենք ու հաստատ
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ!»,- գրել է Հայրապետյանը: