Սխրագործություններն ավելանում են, դրան զուգահեռ անհաշվելի դառնում երիտասարդ, առաջին հայացքից անփորձ թվացվող, բայց իրական հերոսները: Բոլորը մարտական են՝ «Հաղթելու ենք» պատգամը շուրթերին:
Դիրքի հպարտությունն է: Կռիվը սկսելուն պես թողել է սպորտը, կամավորագրվել ու առաջին գծում է՝ եղբայրների կողքին:
«Եկել ենք մեր ախպերների կողքին լինենք, մեր սուրբ պարտքը կատարենք: Մեր հողը մեր կարիքն ունի մենք էլ մեր հողի, պիտի պաշտպանենք ու վերջնական խաղաղության ներքո ապրենք, ու դրա համար ո՛չ կյանքն ենք խնայում, ոչ էլ որևէ բանից ընկճվում ենք, դրա համար ստեղ կանգնած ենք»:
Կամավորների խումբն է, եկել են օգնելու՝ մեկ, բայց կարևոր պայմանով՝ պետք է հաղթանակած տուն վերադառնան: Զինվորներն ասում են.
«Քինալու ենք Բաքու չայ խմենք, ծովումն էլ լողանանք: Պրծավ, էտ ա, վսյո»:
«Հենց երևում են, ջարդում են: Մի քանի անգամ փորձել են ճեղքել, չի ստացվել»:
Սահմանին բոլորը մարտական են տրամադրված: Այստեղ կրակը հազվադեպ է դադարում: Հակառակորդը փորձում է առաջ գալ, բայց հանդիպում է պատի. հայ զինվորն է կանգնած սահմանին: Ասում են՝ «կրակին միշտ էլ կրակով են պատասխան ստանալու»:
«Արդեն 9-րդ օրն ա, սաղ արդեն սովորականի պես ա դառել: Լավ ենք մեզ զգում, որ մեր ժողովուրդը մեր կողքն ա»:
«Միանշանակ, բան չունեն ստեղ անելու, ինչ էլ որ ուզենան անեն՝ եռապատիկ, տասնապատիկ հետ ենք տալու... Դուխներդ տեղը պահեք, սաղ լավ ա լինելու, ստեղ ենք: Դուք գալիս եք ստեղ, մեզ եք դուխ տալիս, մենք էլ ստեղ ենք, իմացեք՝ ամենալավ ձևերով»:
Նամակներն են, որ տղաներին ամենից շատ հուզում են, պարտավորեցնում և ուժ տալիս: Ասում են՝ հողը մերն է, մերն էլ կմնա: Զինվորների խոսքով՝ «Տրամադրություններս բարձր ա շատ, դուխներս տեղն ա, ինչ կարում ենք, անում ենք, կարացածներիցս էլ ավելին անում ենք»:
«Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, ամեն ինչ էլ լավ ա լինելու, սաղի ջարդն էլ տալու ենք: Ամեն ինչ լավ ա լինելու, գանք, բարով-խերով տուն հասնենք»:
«Ամեն վայրկյան էլ պատրաստ ենք հակառակորդին պատասխան տալու, ու մինչև էսօր հաջողվել ա ու հաջողվելու ա»:
«Միշտ էլ դուխով ենք, էլի, մենք, հայ ազգը միշտ էլ դուխով ա, միշտ էլ պիտի թուրքին կոտորի»:
Երբեմն անգամ հրամանատարներն են զարմանում՝ չէին սպասում, որ ժամկետայինները նման պատրաստվածություն ու ռազմական գրագիտություն կցուցաբերեն:
«Պատկերացրեք, մենք գնում ենք, որ զինվորներին մի խրատ տանք, փորձի փոխանակում անենք, տղերքին դուխ տանք, հակառակն ա, իրանք են ինձ դուխ տալիս, ոչ մի խնդիր չկա»: Հրամանատարը վստահեցնում է. երբ սկսում են հրթիռակոծել խաղաղ բնակչությանը, համարժեք պատասխանը չի ուշանում, բայց մեր պարագայում, թիրախը միայն հակառակորդի ռազմական օբյեկտներն ու տեխնիկան են:
«Շատ դիպուկ, շատ լավ, դիպուկ կրակոցներ են լինում մեր կողմից: Լավ ենք, պատրաստ ենք, մեր ձեռքին ա, մեր ձեռքին մնալու ա, ու հաստատ»:
Սահմանից բոլորին հանգստացնում են՝ էլ ինչի՞ համար են առաջնագծում, եթե տանը պետք է հանգիստ չլինեն:
«Ամեն ինչ շատ հոյակապ է, թող ոչ մեկը չանհանգստանա մեզ համար: Կլսեն էլի մեր մասին»:
Սահմանին էլ, ինչպես այս օրերին ամենուր, վստահ են միայն մեկ բանում՝ հաղթելու ենք: