ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել՝ նշելով․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր հայրենակիցներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար անընդհատ վերանայվում է ռազմավարությունը, որպեսզի կարողանանք ճիշտ արձագանքել իրավիճակին և մարդկանց կարիքներին:
Անցակետից արդեն նախարարությունը ստանում է տվյալներ Հայաստանում կացարան չունեցող անձանց մասին՝ ճշտելով նրանց թիվը, տարիքը և առանձնահատուկ կարիքները:
Առանձնացվել են առաջին կայանման գիշերակացեր, որտեղից քաղաքացիները տեղափոխվում են կացարաններ:
Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը, բոլոր կամավորական խմբերին խնդրում ենք համակարգված գործել և ռազմական իրադրության հետ կապված հարցերի դեպքում զանգել 117 թեժ գծին:
Շնորհակալ եմ համագործակցության համար»: