Բիշքեկի քաղաքապետ Ազիզ Սուրակմատովը հրաժարական է տվել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է քաղաքապետի խորհրդականը:
«Հրաժարականի դիմում է գրել՝ սեփական նախաձեռնությամբ»,- հայտնել է քաղաքապետի խորհրդականը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ղրղըզստանում տեղի են ունեցել խորհրդարանի ընտրություններ, որի արդյունքները չեն գոհացրել երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերին: Երկրում խռովությունների ժամանակ բախումներ են եղել ցուցարարների ու իրավապահների միջև, որի հետևանքով տուժել էր 590 մարդ: