Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որում, մասնավորապես, նշել է.
«Հաղթելուց հետո այն պետք է ամրապնդվի բարեկեցությամբ ու արժանապատիվ կյանքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ համայնքին ամբողջ աշխարհում՝ մեր Սփյուռքին և բարեկամներին՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» հիմնադրամի հիմքը դնելու համար:
Առջևում է դեպի Արցախ գեղեցիկ ճանապարհորդությունը»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը: