ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մտահոգված է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության պայմաններում Անդրկովկասը կարող է ահաբեկչական կազմակերպությունների համար պլացդարմի վերածվել: Այս մասին ասվում է հետախուզական ծառայության տնօրենի հայտարարության մեջ՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Ղարաբաղում սաստկացող ռազմական դիմակայությունը մագնիսի նման ձգում է միջազգային ահաբեկչական տարբեր կառույցների գրոհայինների»,- ասել է Նարիշկինը:
«Մեզ չի կարող չանհանգստացնել այն, որ Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները կարող են ներթափանցել Հայաստանի ու Ադրբեջանի հարակից տարածքներ, այդ թվում՝ նաև Ռուսաստան»,- ընդգծել է Նարիշկինը: