ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ԱԺ ամբիոնից դիմեց առաջին հերթին Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:
«Կարծում եմ՝ կարիք չկա հիմա ասելու, թե մենք հիմա ինչ պատերազմ ենք մղում, ում դեմ ենք մղում և ինչ ռեսուրսներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այժմ և հիմա շարունակվող ձեր ջանքերի համար: Հիմա մի պրակտիկ բան եմ ուզում ասել, որը, կարծում եմ, շատերին օգտակար կլինի»,- ասաց Թունյանը:
Նա կոչ արեց մարդկանց, որոնք ցանկանում են օգնել Արցախին և Հայաստանին, ամենաճիշտ տարբերակը դրամական փոխանցում կատարելն է, որովհետև տեղում շատ ավելի լավ գիտեն, թե այդ գումարներն ինչի վրա է պետք օգտագործել:
Նա հորդորեց փոխանցումները կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին՝ himnadram.org, երկրորդը՝ ԱՀ ֆինանսների նախարարության բացած հատուկ հաշվեհամարներին «Հայբիզնեսբանկում» և «Արցախբանկում»: Երրորդը, ըստ Թունյանի, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» է:
«Այս գումարներն ուղղվելու են մեր հաղթանակին և մեր հաղթանակից հետո այսօր ռմբակոծված քաղաքները վերականգնելուն»,- հայտարարեց Թունյանը: