Արցախում հակաահաբեկչական պայքարը հաջողությամբ շարունակվում է. ԱՀ նախագահի խոսնակ
Փառք մեր բանակին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Ադրբեջանի թիրախը եղել է Ստեփանակերտն իր բնակչությամբ․ ԱՀ ՄԻՊ
«Մինչև երեկ զոհվել է 19 քաղաքացիական անձ, որից 1 երեխա, 7 կին և 11 տղամարդ։ Եղել է դիտավորյալ թիրախավորում քաղաքացիական բնակչությանը, քանի որ, օրինակ՝ ԱԹՍ-ի միջոցով հավանական չէ, որ նրանք կարող են շեղվել և Հադրութում բնակելի տան վրա կրակել։ Ադրբեջանը նպատակ է ունեցել խիտ բնակեցված հատվածներին հարվածել, մարդկային և նյութական մեծ վնասներ հասցնել, միգուցե նաև խուճապի և ահաբեկման նպատակներ են ունեցել»,- նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ վիրավորիների թիվը 80 է, որից 60-ը լուրջ վիրավորումներ ունեն։
Հակառակորդը հայտնվել է ծուղակում՝ թողնելով 200 զոհ. ՊՆ խոսնակ
«Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»,- ասել է Աշոտ Փաշինյանը։
Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը. վարչապետը կոչ է անում զինվորագրվել վերջին մեկ տարում զորացրվածներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մարտակոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրված զինվորներին, որպեսզի ներկայանան կենտրոնական հավաքակայան: Վարչապետը մեկնաբանեց՝ օրենսդրության համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածները ենթակա չեն զորակոչի: Սակայն վերջին մեկ տարում զորացրվածներն ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են: «Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը: Սա նոր Սարդարապատ է»,- շեշտեց վարչապետը:
Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը. ԱՀ նախագահի խոսնակ
Ավելորդ շահարկումներից խուսափելու համար նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի խուսափի ավելորդ զոհերից, ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Այդ մասին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակը։
Թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում. ԱՀ նախագահի խոսնակ
Հակաօդայինների սխրանքները շարունակվում են. ԱՀ ՊԲ
Հերոսական սխրանքները
Եվս մեկ հերոսական դրվագ այս օրերի Արցախյան հերոսամարտից
Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղելու հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը՝ հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հակառակորդը չի խնայում անգամ դպրոցներն ու մանկապարտեզները
Լուսանկարներ
ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
Զոհերի անունները
Մեր հրետանավորները դիպուկ և հուժկու հարվածներով ոչնչացնում են հակառակորդի դիրքերը
Տեսանյութ
Կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է. ՀՀ ՊՆ խոսնակ
Հերոսական դրվագներ ռազմաճակատից
Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն, «Իգլա» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու Սու-25 ինքնաթիռ՝ գրել է Ստեփանյանը:
Ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են
«Մեր զորքերը համառ մարտեր են մղում` հետ շպրտելով հակառակորդին»,- հայտնել է Հովհաննիսյանը:
Ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների խոցումը
Տեսանյութ
Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ
ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին