ՀՀ ԱԺ-ն սկսեց իր աշխատանքները: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը:
Խորհրդարանը քննարկեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ նախորդ Սահմանադրության պայմաններում զորահավաքային նախապատրաստական տարբեր աշխատանքների ընթացքում հաստատման ենթակա պլանները և կարգերը հաստատվում էին ՀՀ նախագահի հրամանագրերով, իսկ 2015 թ. Սահմանադրության փոփոխություններից հետո նախագահին վերապահված են իրավասություններ, որոնց շրջանակից դուրս է մնում վերոգրյալ հարցերին լուծում տալու իրավասությունը: «Առաջարկվող փոփոխությամբ վերահաստատվում է և օրենքով ամրագրվում է այն, որ ՀՀ Կառավարության հաստատմանն է ենթակա նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը»,- ասաց Բալայանը: