Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 98 պատգամավոր:
Նշենք՝ Կառավարությունն առաջարկում է առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները, այլև այն վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները, որոնք 91 և ավելի օր չեն սպասարկվում»,- հայտնեց Պողոսյանը:
ԱԺ-ն 99 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:
Օրենքի փոփոխությամբ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձինք կարող են մասնակցել դրամահավաքներին՝ իրենց գումարներն ուղղելով հիմնադրամներին: Խոսքը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին է: