Սիրիայի նախագահ Բաշար Ասադը РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում վերջին լարվածության սրացման գլխավոր նախաձեռնողը եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում: Նա է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին հակամարտության վերսկսման գլխավոր սադրիչն ու նախաձեռնողը»,- հայտնել է արաբական երկրի նախագահը: