ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում առանց նախապայմանների: Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Միքայել Օստրուպ Ենսենը:
«Ես վշտացած ու զայրացած եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության ու զինվորականների շրջանում ողբերգական կորուստների համար: Այս ռազմական գործողությունները շատ արագ վերածվում են լայնածավալ պատերազմի, ինչը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը»:
Նախագահն ավելացրել է, որ ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի անդամները քննադատել են նաև Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը, ինչպես նաև հայտնել են հակամարտության մեջ նրա անմիջական մասնակցություն ունենալու մասին և կոչ արել անմիջապես դադարեցնել այն: