Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ ժամը 22։00-ից սկսյալ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամբողջ գիշեր և հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիներում փոխեփոխ կատարվելու են աղոթք և սաղմոսերգություն Արցախի ժողովրդի և հայոց բանակի համար։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահան Մելիքյանը: