Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ օրենքի փոփոխությամբ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձինք կարող են մասնակցել դրամահավաքներին՝ իրենց գումարներն ուղղելով հիմնադրամներին: Նա ասաց, որ խոսքը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին է:
Նշենք՝ գործող օրենքով սահմանված է, որ սոցիալական փաթեթի շահառուներն այդ գումարներն այլ նպատակով չեն կարող օգտագործել: