ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր BBC լրատվամիջոցին:
«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ այսօր ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է առաջարկվում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել նման բան»,- իր հարցազրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը: