«Պատերազմի երկրորդ-երրորդ օրվանից սկսած՝ միջազգային հանրության շրջանում որոշակի՝ մեզ համար ձեռնտու փոփոխություն տեղի ունեցավ»,- հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա խոսքով՝ աշխարհը վերջապես ընդունեց, որ Թուրքիան ֆիզիկապես ներգրավված է պատերազմի մեջ, ընդհուպ՝ տեռորիստներ են օգտագործվում հայության դեմ:
«Անկախ դիվանագիտական հաջողություններից, ամենակարևորը ռազմաճակատում և թիկունքում պինդ կանգնելն է: Մեր դիվանագիտությունը կարող է հաջողել մի դեպքում, եթե մենք՝ որպես ժողովուրդ, և մեր զինված ուժերը պինդ կանգնենք»,- նշեց պատգամավորը: