Մեր քաղաքացիները շարունակում են սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր հայրենակիցներին՝ Ֆեյսբուքի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Ռազմական դրության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծերը գործում են շուրջօրյա՝ #117:
Կամավորական խմբերն աշխատում են տարբեր քաղաքներում՝ համագործակցելով նախարարության, մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Գրեթե ամբողջ ծավալով ներգրավված է մասնավոր սեկտորը, տրանսպորտից մինչև կապի միջոցներ և այլ ոլորտներ:
Համազգային մոբիլիզացիան հրաշքներ է գործում:
Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն յուրաքանչյուրին...»,- գրել է նախարարը: