Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքի հայ համայնքը դուրս է եկել փողոց՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կատաղի մարտերի վրա՝ գրում է Fox24 News-ը:
Ամերիկյան բնակավայրի հայերն արդեն երկրորդ օրն է՝ խաղաղության կոչեր են անում: Հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են հայկական մշակութային կենտրոնի մատույցներում:
Հայ ակտիվիստներին վրդովվել է այն, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի վրա հարձակում են իրականացրել Թուրքիայի աջակցությամբ:
Հայ ցուցարարները թուրքական ուժերին մեղադրում են անմեղ բնակիչների սպանության, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանն էլեկտրա- և ջրամատակարարումից զրկելու համար:
«Դա անընդունելի է ինչպես մեր, այնպես էլ բոլորի կողմից: Նրանց պետք է ցույց տրվի իրենց տեղը: Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի նրանց նկատմամբ և կոշտ ուղերձ հղի, որ այս ամենն անընդունելի է»,- հայտնել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը: