Արաբական երկրների լիգայի ղեկավար Ահմեդ Աբդուլ Գեյթը Թուրքիային զգուշացրել է Կովկասում ու Միջերկրական ծովի ավազանում տարածաշրջանային լարվածության սրացման գործընթացում իր դերակատարման մասին՝ նշելով, որ դա «լավ չի ավարտվի» տարածաշրջանային տերության համար՝ փոխանցում է Arabnews պարբերականը:
Հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարը հայտնել է՝ «Թուրքիան առերեսվում է տարածաշրջանային պետությունների ու գերտերությունների հետ այն աստիճանի տարաձայնությունների, որ լավ չի ավարտվի իր երկրի կամ երկրի ղեկավարության հետ»,- հայտարարել է Արաբական երկրների լիգայի նախագահը:
«Էրդողանը միջամտել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը Կովկասում, բախվել է Հունաստանի ու Կիպրոսի հետ, հարձակում է գործել Միջերկրական ծովի արևելյան գազային տարածքների վրա, որը Ֆրանսիայի նման հզոր ու ազդեցիկ երկրին ստիպել է ավիակիր ու օդանավեր ուղարկել Կիպրոս»,- հայտնել է Ահմեդ Աբդուլ Գեյթը: