ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ հակառակորդը ռմբակոծում է բնակելի տարածքները, և այդ ընթացքում մարդիկ լռում են, բայց խուճապի չեն մատնվում։
«Շրջում ես ու տեսնում, որ ժողովրդին հաղթել հնարավոր չէ․ ուղղակի թուրքը դա պետք է հասկանա։ Պետք է լսի, տեսնի աշխարհը։ Մենք բազմիցս ենք արել այս հայտարարությունները, որ թուրքն այսօր եկել է ու ուզում է շարունակել այն, ինչը չկարողացավ անել 1915 թվականին, այսինքն՝ հիմա ուզում է ցեղասպանություն իրագործել, բայց սա 21-րդ դարն է, և այս դարում աշխարհը լռելու իրավունք ուղղակի չունի։ Մենք բազմիցս կոչ ենք արել, որ հիմա ժամանակն է ճանաչելու Արցախի Հանրապետությանը և վերջ դնելու ահաբեկչությանը։ Որևէ պետություն այսօր ապահովագրված չէ, որ նույն թուրքը վաղն իր երկրի հանդեպ է այս բանն անելու։ Սա աշխարհի խնդիրն է դառնում:
Սա նախնադարը չէ, որ մարդու կյանքը միգուցե արժեք չի ունեցել, չեն գիտակցել։ Հիմա ինչպես մեր երկրում, կարծում եմ՝ բոլոր երկրների Սահմանադրությամբ էլ հենց մարդու կյանքն է գերագույն արժեքը երկրի ու պետության համար»,- ասաց պատգամավորը: